ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ժան-Բատիստ Լըմուան. ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ

Ժան-Բատիստ Լըմուան. ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը ներառված չէ եռակողմ հայտարարության մեջ
28.11.2020 | 23:06

Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Հայտարարության մեջ կան հարցեր, որոնք ներառված չեն: Օրինակ` Լեռնային Ղարաբաղից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը, Լեռնային Ղարաբաղի հետագա հնարավոր կարգավիճակի հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, և այդ իսկ պատճառով հարկավոր է, որպեսզի բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակում: Այս ցանկությունը, ի դեպ, հայտնել են ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունները»,- ասաց Լըմուանը: Նա նշեց, որ նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն էր, որ իրերը անվանեց իրենց անուններով և նշեց, որ Թուրքիայի կողմից սիրիացի վարձականներ են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:


«Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Բնականաբար, կշարունակենք հետևողական լինել այս քաղաքական խնդիրներին, որպեսզի կարողանանք հանգել այս արդյունքներին»,- եզրափակեց Լըմուանը:

Դիտվել է՝ 4972

Մեկնաբանություններ